«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ռուսաստանը և ռուս ժողովուրդը՝ կայունության, խաղաղության և ազգերի ինքնության ու անվտանգության երաշխավոր

Ռուսաստանը և ռուս ժողովուրդը՝ կայունության, խաղաղության և ազգերի ինքնության ու անվտանգության երաշխավոր
04.11.2026 | 11:31

Նոյեմբերի 4-ը Ռուսաստանում նշում են որպես Ազգային միասնության տոն, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ Ռուսաստանի ժողովուրդներին և առաջին հերթին՝ ռուս ժողովրդին։ Քիչ պետություններ կարող են ունենալ և այդքան կարևորել նմանօրինակ տոնախմբությունը. այն իրավամբ ռուսական պետականության խորհրդանիշն է։ Սա մի երկիր է, որտեղ պետական մակարդակով կարևորվում ու պաշտպանված են բազմազգ ժողովրդի իրավունքներն ու շահերը, ազատությունները, արժանապատվությունը, ազգային ինքնությունը, ավանդույթներն ու արժեքները։ Հենց ազգերի միասնությամբ ու համերաշխությամբ է պայմանավորված աշխարհի ամենամեծ տարածքն զբաղեցնող և ամենաբազմազգ պետության ներքին կայունության, անպարտելիության ու հզորության գաղտնիքը։
Պատմությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանն ու ռուս ժողովուրդն իրենց զավակների արյան գնով մեծ պայքար են մղել ժողովուրդների ազատագրման, գաղութատիրությունից, ֆաշիզմից ու նացիզմից պաշտպանվելու համար։ Ռուսաստանն իր բազմազգ դեմքն ու անծայրածիր տարածքը ձևավորել է ոչ թե այլ ազգերի ոչնչացման, հայրենազրկման ու ձուլման միջոցով, ինչպես դա արել են պատմական շատ կայսրություններ, այլ նրանց հետ համատեղ պետականության, իրավահավասար հարաբերությունների ու միավորման սկզբունքով։ Հաճախ այդ միավորումը տեղի է ունեցել հենց այլ ազգերին արտաքին լծից ու գաղութատիրությունից ազատագրելու արդյունքում։
Թեև բազմազգ լինելն ու տարբեր կրոնների ու ռասաների առկայությունը, որպես կանոն, վտանգում են պետությունների անվտանգության հիմքերն ու կայունությունը, սակայն պատերազմների ու աշխարհաքաղաքական ցնցումների ժամանակ Ռուսաստանում ապրող ժողովուրդները դառնում են ավելի համերաշխ, կուռ ու միասնական, ինչի վառ ապացույցը պատմական հայրենական և ներկայիս ուկրաինական հակամարտություններն են։ Դա պայմանավորված է պետության իմաստուն ազգային քաղաքականությամբ և ռուս ժողովրդի խաղաղասիրությամբ, խիզախությամբ ու մեծահոգությամբ։
Պատահական չէ, որ լեգենդար հեղափոխական Ֆիդել Կաստրոն ժամանակին կանխատեսել էր. «Երրորդ համաշխարհայինը կլինի Եվրոպայում, ռուսները կկռվեն ֆաշիզմի դեմ, ֆաշիզմի անունն էլ դեմոկրատիա և ժողովրդավարություն կլինի»։ Նա համոզված էր, որ գլոբալիզմի ու նորօրյա չարիքների դեմ նախևառաջ Ռուսաստանն է ունակ պայքարելու, ինչն այսօր տեղի է ունենում հավաքական Արևմուտքի դեմ մղվող դիմակայությունում։ Հայ մեծ հումանիստ ու բանաստեղծ Հովհաննես Թումանյանն էլ նույնպիսի ընդհանրացմամբ նշում էր, որ հայ ժողովրդի ու մարդկության փրկության ակունքները հնարավոր է գտնել Արևելքում։ Ռուս զինվորի անձնազոհության շնորհիվ են պատմության ընթացքում շատ ժողովուրդներ, այդ թվում՝ ԽՍՀՄ նախկին հանրապետությունները, կերտել իրենց ազգային-տարածքային ինքնուրույնությունն ու պետականությունը։
Ռուսաստանը բացառիկ դաշնային պետություն է, որտեղ առկա են 27 ազգային-տարածքային միավորներ։ Այստեղ բոլոր ազգությունների և ազգային փոքրամասնությունների համար ստեղծված են արժանապատիվ գոյության, իրավահավասար ու նպաստավոր պայմաններ, որոնց նկատմամբ երբևէ խտրական վերաբերմունք չի դրսևորվել, այլ ընդհակառակը՝ հաճախ ստեղծվել են արտոնյալ հնարավորություններ։ Ռուսաստանում բոլոր ազգերին, ազգային շահերից զատ, միավորում է միասնական պետության շահը՝ գիտակցելով, որ հզոր պետությունն է իրենց անվտանգության, արժանապատվության և ինքնության երաշխավորը։
Այսօր Ռուսաստանը՝ աշխարհի առաջադեմ ուժերի, մասնավորապես՝ ՇՕՍ-ի և ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների աջակցությամբ, ստանձնել է պատասխանատվություն և պայքարում է ազգային պետությունների ինքնիշխանության, ավանդական արժեքների ու բարոյական հիմքերի պահպանման համար։ Այս համատեքստում, փոխանակ Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերություններում, ինչպես նաև ԲՐԻԿՍ-ի, ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի հարթակներում տեսնենք մեր անվտանգային համակարգը, ականատես ենք լինում անխոհեմ քաղաքականության, երբ վանվում է դարավոր ու փորձված դաշնակիցը։ Անվտանգության երաշխիքներ են փնտրվում այնտեղ, որտեղ մեր հայրենակիցները պատմականորեն ենթարկվել են զրկանքների ու հայրենազրկման, և որտեղ այսօր էլ բացահայտ հավակնություններ ունեն մեր հայրենիքի նկատմամբ։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու
Դիտվել է՝ 348

Մեկնաբանություններ